Transfermarkt-ը ներկայացրել է Ֆրանսիայի առաջնության (Լիգա 1) ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։
Առաջին տեղում Փարիզի ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է։ Ֆրանսիայի հավաքականի ավագի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։ Մբապեին հաջորդում է նրա ակումբակից, Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին՝ 65 միլիոն եվրո։
60 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով երրորդ տեղը բաժանում են ՊՍԺ-ի ևս 5 ֆուտբոլիստներ՝ Ուսման Դեմբելեն, Վարեն Զաիր-Էմերին, Նունու Մենդեշը, Ռանդալ Կոլո-Մուանին և Մանուել Ուգարտեն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրից հետո ՊՍԺ-ն առաջատարն է և 12 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բրեստին»։


