Logo

Մբապեն ու Դեմբելեն՝ ՊՍԺ-ի հայտացուցակում

20:19 / 18.08.2023• Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներկայացրել է թիմի հայտացուցակը «Թուլուզի» դեմ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում։ Հայտացուցակում ընդգրկվել են 21 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու թիմի նորեկ Ուսման Դեմբելեն։

«Թուլուզ» - ՊՍԺ հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Լիգա 1-ի առաջին տուրում Ֆրանսիայի չեմպիոնը գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Լորյանի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ