Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել և չի մասնակցի ԱԱ-2026-ի որակավորման փուլի հաջորդ հանդիպմանը, հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
26-ամյա հարձակվողը վերադառնում է Մադրիդ, որտեղ կենթարկվի բուժզննման, ինչից հետո պարզ կդառնա նրա՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետը: Մկանային վնասվածք է ստացել «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգան, որը նույնպես հեռացել է հավաքականի ճամբարից:
Մբապեն Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում դուբլ էր գրանցել՝ կարիերայում գոլերի թիվը հասցնելով 400-ի:


