Logo

Մբապեն վնասվածք է ստացել

10:11 / 07.11.2022ՍՊՈՐՏ
null

Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել «Լորյանի» դեմ Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի խաղում (2-1), հայտնում է RMC Sport-ը։

Հանդիպման վերջնամասում 23-ամյա ֆրանսիացին մկանային ցավ է զգացել ու փոխարինվել 85-րդ րոպեին։ Նրա վնասվածքի լրջության աստիճանը հայտնի կդառնա առաջիկայում։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 18 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ