Logo

Մբապեն` Վինիսիուսի մասին

19:21 / 16.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն խոսել է իր ակումբակից, բրազիլացի վինգեր Վինիսիուսի մասին:

«Վինիսիուսը յուրահատուկ և հիասքանչ ֆուտբոլիստ է։ Անչափ ուրախ կլինեմ խաղալ ինչպես նրա, այնպես էլ մյուս բոլոր խաղընկերներիս հետ։ Բարձրակարգ ֆուտբոլիստները գիտեն` ինչպես խաղալ միմյանց հետ։ Վինիսիուսն անհավանական էր նախորդ մրցաշրջաններում։

Ես դեռ պետք է հարմարվեմ թիմին։ Դա կանեմ որքան հնարավոր է արագ, որպեսզի կարողանամ թիմին օգնել»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին կայացել է ֆրանսիացի հարձակվողի շնորհանդեսը։ Մբապեն նախ բուժզննում է անցել, ապա մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր կնքել «Արքայական ակումբի» հետ, այնուհետև ներկայացել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում հավաքաված ավելի քան 80 հազար երկրպագուներին։ Ֆրանսիայի հավաքականի ավագը «Ռեալին» միացել է անվճար։ Նա Փարիզի ՊՍԺ-ից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ