Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վերսկսել է մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիայի հավաքականի ավագն ատամի հեռացման պատճառով բաց էր թողել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը (1-0):
Իսպանիայի չեմպիոնը սկսել է պատրաստվել «Բետիսի» դեմ մարտի 1-ին կայանալիք արտագնա խաղին:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Մբապեն «Արքայական ակումբի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 27 գոլ և կատարել չորս ասիստ: