Logo

Մբապեն՝ Վերատիին․ «Իմ տեսած լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

13:33 / 14.09.2023Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժեշտ է տվել փարիզյան ակումբից հեռացած իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիին, որը տեղափոխվել է Կատարը ներկայացնող «Ալ Արաբի»։

«Բացառիկ խաղացող և մարդ։ Պատիվ էր այսքան տարի քո կողքին լինելը։ Դա մեծ հաճույք էր։ Քո ժամանակն այստեղ երբեք չեն մոռանա ու չեն անտեսի։ Իմ տեսած լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Շնորհակալ եմ իմ ընկեր, կկարոտեմ քեզ»,- սոցցանցերում գրել է 24-ամյա ֆրանսիացին։

Հիշեցնենք, որ Վերատին 2012 թվականից էր խաղում ՊՍԺ-ում, որի կազմում անցկացրել է 416 հանդիպում, դարձել 11 գոլի ու 61 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2012 թվականից է հրավիրվում նաև Իտալիայի հավաքական, որի հետ մասնակցել է 51 խաղի ու խփել 3 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ