«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է ֆրանսիական Լիգա 1-ի՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
24-ամյա հարձակվողից բացի, թեկնածուների թվում էին նաև ՊՍԺ-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ուորեն Զաիր-Էմերին և «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը։ Հոկտեմբերին Մբապեն Լիգա 1-ում անցկացրել է հինգ հանդիպում, դարձել վեց գոլի հեղինակ ու կատարել մեկ գոլային փոխանցում։
Ընթացիկ մրցաշրջանում խփած 13 գոլերի շնորհիվ ֆրանսիացին գլխավորում է նաև լավագույն ռմբարկուների ցուցակը։ Մբապեն առաջին խաղացողն է, որն ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանում է 10-րդ անգամ։