Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն շնորհավորել է իր հայրենակից Լեոն Մարշանին, որը ռեկորդով հաղթել է Ճապոնիայում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 400 մետր համալիր լողի մրցումներում։
«Աշխարհի չեմպիոն, ռեկորդը գերազանցված է։ Պատմական նվաճում, բրավո»,- սոցցանցերում էգ րել է 24-ամյա ֆուտբոլիստը։
400 մետր համալիր լողում Լեոն Մարշանը գերազանցել է ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսի ռեկորդը։ 21-ամյա ֆրանսիացին գրանցել է 4 րոպե 2,50 վայրկյան ցուցանիշ։ 23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսի ռեկորդը 4 րոպե 3,84 վայրկյան էր (Պեկին-2008 Օլիմպիական խաղերում)։
Հիշեցնենք, որ 400 մետր համալիր լողի ռեկորդը Մայքլ Ֆելփսի՝ անհատական մրցումներում սահմանած վերջին ռեկորդն էր, որը չէր գերազանցվել (50-մետրանոց լողավազանում)։


