Logo

Մբապեն՝ Ռաբիոյի հասցեին վիրավորական պաստառներ պարզելու մասին

10:19 / 20.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Ադրիեն Ռաբիոյին:

Լիգա 1-ի 26-րդ տուրի ՊՍԺ - «Մարսել» խաղում փարիզյան թիմի երկրպագուները վիրավորական պաստառներ էին պարզել թիմի նախկին ֆուտբոլիստ Ռաբիոյի ու նրա մոր հասցեին:

«Ես խոսել եմ Ադրիենի հետ, նա ծանր է տանում այդ միջադեպը: Քչերը գիտեն, թե ինչ է ապրումների մասին է խոսքը: Նման բան «Լիոնում» տեղի էր ունեցել նաև Բրեդլի Բարկոլայի հետ:

Չեմ հասկանում, թե մարդիկ ինչու են վիրավորում ընտանիքներին: Դա շատ տգեղ է և տարօրինակ: Եթե դուք վատ հոդված գրեք, ապա ես չեմ խոսի ձեր հոր կամ դստեր մասին: Կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել», - 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Մբապեն ու Ռաբիոն 2 տարի միասին հանդես են եկել նաև ՊՍԺ-ի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ