Logo

Մբապեն քննադատել է Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբի աշխատանքը

11:37 / 12.09.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն Իտալիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի խաղից հետո քննադատել է ազգային թիմի մարզչական շտաբի աշխատանքը, հայտնում է L'Équipe-ը:

Բելգիայի հավաքականի հետ երկրորդ տուրի հանդիպումից առաջ ֆուտբոլիստների և Դիդյե Դեշամի շտաբի միջև լուրջ զրույց է կայացել:

Մբապեն մատնանշել է տակտիկական սխալները և նշել է, որ մարզիչները ճիշտ չեն օգտագործում հնաբնակների ու նորեկների ներուժը:

Ավելի վաղ Դեշամը հայտարարել էր, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը դեռ 100 տոկոսով պատրաստ չէ նոր մրցաշրջանին:

Հիշեցնենք, որ Մբապեն 5 խաղ անընդմեջ գոլ չի խփել Ֆրանսիայի հավաքականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ