Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է փոխարինվել Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Պորտուգալիայի թիմի դեմ խաղում.
«Ամենակարևորը հաղթանակն է։ Ես միշտ այդպես եմ մտածել։ Ես հոգնել էի և մարզչի հետ խոսելուց հետո որոշեցինք փոփոխություն կատարել։ Զգացի, որ լրացուցիչ երկրորդ խաղակեսում չեմ կարող թիմին օգնել։ Այժմ կփորձեմ վերականգնվել ու պատրաստվել Իսպանիայի դեմ հանդիպմանը»,- մեջբերում է Record-ը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիային Ֆրանդիան հաղթեց հետխաղյա 11-մետրանոցներով։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իսպանիայի հավաքականի դեմ։
25-ամյա Մբապեն աշխարհի գործող փոխչեմպիոնի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 106-րդ րոպեին և դաշտում տեղը զիջեց Փարիզի ՊՍԺ-ում իր նախկին ակումբակից Բրեդլի Բարկոլային։