Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շնորհավորել է իր ակումբակից, աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսիին՝ կարիերայում երկրորդ անգամ The Best մրցանակին արժանանալու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Լեո Մեսի, դու լավագույնն ես»,- գրել է ֆրանսիացին Ինստագրամում:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով, Արգենտինայի հավաքականի հարձակվողը 8 միավորով շրջանցել էր Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեմային: Լավագույն եռյակը եզրափակել էր Կիլիան Մբապեն:
Լիոնել Մեսին ու Կիլիան Մբապեն միմյանց դեմ մրցել էին Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի եզրափակիչում, որտեղ Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր 4-2 հաշվով ու հռչակվել աշխարհի եռակի չեմպիոն: Մեսին այդ խաղում գրանցել էր դուբլ, Մբապեն՝ հեթ-տրիկ: Ֆուտբոլիստները դիպուկ էին գտնվել նաև հետխաղյա 11-մետանոցների ժամանակ: