Logo

Մբապեն մասնակցել է ընկերական խաղի և դարձել դուբլի հեղինակ

23:51 / 22.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն մասնակցել է գերմանական «Պադերբորնի» դեմ ընկերական հանդիպմանը և դարձել դուբլի հեղինակ, հայտնում է RMC Sport-ը։

Հանդիպումը բաղկացած է եղել 30 րոպե տևողությամբ երկու խաղակեսից, Ֆրանսիայի հավաքականն ու գերմանական թիմը խառը կազմերով են հանդես եկել: Մբապեն պաշտպանիչ դիմակով է խաղացել:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» նորեկն Ավստրիայի հավաքականի դեմ D խմբի առաջին տուրի հանդիպման (1-0) 90-րդ րոպեին քթի կոտրվածքի պատճառով փոխարինվել էր: 25-ամյա հարձակվողը Նիդերլանդների դեմ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին, աշխարհի փոխչեմպիոնը գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցել:

Ֆրանսիան խմբային փուլը կավարտի Լեհաստանի հավաքականի դեմ խաղով, իսկ Նիդերլանդները կհանդիպի Ավստրիային: Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 25-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին:

Ֆրանսիայի և Նիդերլանդների հավաքականները չորսական միավորով D խմբում բաժանում են 1-2-րդ տեղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ