Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի մարզմանը ներկայացել է նոր դիմակով։
Ըստ RMC Sport-ի` նոր դիմակը նախորդից տարբերվում է նրանով, որ այն ավելի քիչ օդ է կլանում և ամբողջությամբ համապատասխանում է ֆուտբոլիստի դեմքի ձևին։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Ավստրիայի հավաքականի դեմ խաղում (1-0) քթի կոտրվածք էր ստացել։ Նա բաց թողեց երկրորդ տուրի Նիդերլանդների դեմ խաղը (0-0), իսկ Լեհաստանի թիմի դեմ հանդիպմանը (1-1) մասնակցեց պաշտպանիչ դիմակով։ Ֆրանսիայի հավաքականը Եվորոպայի առաջնության 1/8 եզրափակիչում հուլիսի 1-ին մրցելու է Բելգիայի դեմ։


