Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Լա լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
Սեպտեմբերին ֆրանսիացին մասնակցել է Լա լիգայի չորս խաղի, խփել 5 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
⚽️ @KMbappe ⚽️
— Real Madrid C.F. (@realmadrid) October 3, 2025
🔥 ¡Jugador del Mes de septiembre de @LaLiga!@EASPORTSFC | #POTM | #FC26 pic.twitter.com/wNVxDJlYT4
Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Մբապեն հեթ-տրիկ էր ձևակերպել ղազախական «Կայրաթի» դեմ արտագնա խաղում (5-0), իսկ հետո ճանաչվել էր ակումբային գլխավոր եվրագավաթի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


