Logo

Մբապեն՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

23:50 / 31.01.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 

Ֆրանսիայի հավաքականի ավագը հունվարին «Արքայական ակումբի» կազմում Իսպանիայի առաջնությունում մասնակցել է երեք հանդիպման, խփել է 5 գոլ: Ի դեպ, Մբապեն 5 գոլերը խփել է երկու խաղում (հեթ-տրիկ` «Վալյադոլիդի», դուբլ` «Լաս Պալմասի» դեմ մրցավեճերում (3-0, 4-1)):

2024/25 մրցաշրջանում Կիլիանը խփել է ընդհանուր 22 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա