Կիլիան Մբապեն կրկին դուրս է մնացել Մադրիդի «Ռեալի» հայտացուցակից և բաց կթողնի «Զալցբուրգի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրի հանդիպումը։
Մբապեն հունիսի 25-ին մարզվել էր «Արքայական ակումբի» ընդհանուր խմբի հետ և նախնական տեղեկություններով` պետք է մասնակցեր ավստրիական թիմի դեմ խաղին։
26-ամյա ֆուտբոլիստը ստամոքսաաղիքային խնդիրների պատճառով հունիսի 19-ին հոսպիտալացվել էր, ժամեր անց՝ դուրս գրվել հիվանդանոցից։ Նա բաց է թողել «Ալ Հիլալի» (1-1) և «Պաչուկայի» (3-1) դեմ համապատասխանաբար առաջին ու երկրորդ տուրերի հանդիպումները։
«Զալցբուրգ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հունիսի 27-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 05:00-ին:
«Ռեալի» հայտացուցակը «Զալցբուրգի» դեմ հանդիպմանը


