Logo

Մբապեն կրկին չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական

18:31 / 07.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն երկրորդ անգամ անընդմեջ չի հայտնվել ազգային թիմի հայտացուցակում, հայտնում է Le Parisien-ը:

Եռագույնների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը 25-ամյա ֆուտբոլիստին չի հրավիրել Իսրայելի և Իտալիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ տուրերի խաղերին:

Նման որոշման պատճառներն առայժմ անհայտ են:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ հենց Մբապեն էր խնդրել չհրավիրել իրեն և պատճառաբանել էր, որ վնասվածք ունի, սակայն միջազգային դադարից առաջ կայացած վերջին խաղում հայտավորված էր եղել մադրիդյան գրանդի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա