Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբեպեն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի հանդիպմանը, հայտնում է RMC Sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստոկհոլմում մի կին Ֆրանսիայի հավաքականի ավագին մեղադրել էր բռնաբարության մեջ։
Հետագայում պարզվել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստի և շվեդ կնոջ միջև կապը եղել է փոխադարձ համաձայնությամբ, քանի որ դրանից հետո նրանք փոխանակվել են հաղորդագրություններով, որտեղ դրական են նկարագրել հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Սելտա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 19-ին: