Logo

Մբապեն խոսել է «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորության մասին

19:03 / 05.03.2023Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը գոլով էր աչքի ընկել «Նանտի» դեմ Լիգա 1-ի 26-րդ տուրի խաղում (4-1) ու 201 գոլով դարձել ակումբի պատմության գլխավոր ռմբարկու, խոսել է «Ոսկե գնդակին» արժանանալու հնարավորության մասին:

«Իհարկե, «Ոսկե գնդակը» ստանալն իմ նպատակներից է, սակայն այս պահին առաջնահերթություն չէ:

Այդ մրցանակին արժանանալու մասին մտքեր միշտ եմ ունենում և կարծում եմ, որ եթե շարունակեմ նույն ոգով, մրցանակն այնքան էլ հեռու չի լինի ինձնից»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է L’Équipe-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը Ֆրանսիայի հավաքականում Կիլիան Մբապեի արդեն նախկին թիմակից, Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման է, որը Մունդիալից հետո հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա