Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ինսայդերի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստը հեռանալու որոշման մասին հայտնել է ֆրանսիական ակումբի կատարցի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին: Հուլիսի 1-ին կավարտվի նրա պայմանագրի ժամկետը: Սպասվում է, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Հիշեցնենք, որ Մբապեն 2017 թվականի օգոստոսից է խաղում Ֆրանսիայի չեմպիոնի կազմում: Ֆրանսիացին 243 գոլով ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է:


