Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փետրվարի 27-ին Ելիսեյան պալատում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կատարի 7-րդ էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։
Մակրոնը Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագին և ՊՍԺ-ի կատարցի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին հրավիրել է Համադ բին Խալիֆա Ալ Թանիի պատվին կազմակերպված ճաշկերույթին։
Շաբաթներ առաջ հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ 25-ամյա Մբապեն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ փարիզյան ակումբից: Ըստ Ռոմանոյի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն իր որոշման մասին տեղեկացրել է ՊՍԺ-ի կատարցի սեփականատիրոջը: Սպասվում է, որ ֆրանսիացին կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:


