Logo

Մբապեն խաղաշապիկը նվիրել է մրցակցի ֆուտբոլիստին, որի 5-ամյա դուստրը մահացել է (ֆոտո)

09:47 / 07.03.2023Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն Ֆրանսիայի Լիգա 1-ի 26-րդ տուրի խաղից հետո խաղաշապիկը նվիրել է «Նանտի» կամերունցի հարձակվող Իգնատիուս Գանագոյին, որի 5-ամյա դուստրը մեկ շաբաթ առաջ մահացել էր հիվանդության հետևանքով:

Goal.com-ի տեղեկություններով, ֆուտբոլիստը նույնիսկ չէր հասցրել հրաժեշտ տալ աղջկան:

«Նանտի» դեմ խաղում Մբապեն 201 գոլն էր խփել ՊՍԺ-ի կազմում ու, գերազանցելով այժմ իսպանական «Վալենսիայում» խաղացող ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ռեկորդը, դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Գանագոն նույնպես աչքի էր ընկել՝ առաջին խաղակեսի 38-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը՝ 2-2: Մբապեն ավելացված ժամանակում խփել էր հանդիպման վերջին գոլը՝ 4-2:

Քրիստոֆ Գալտեի գլխավորած թիմը մարտի 8-ին Մյունխենում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կմրցի «Բավարիայի» հետ, որին տանը պարտվել է 0-1 հաշվով: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ