Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է 2023/24 մրցաշրջանն անցկացնել պայեստայինների նստարանին, եթե հրաժարվի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է The Athletic-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբին ուղարկել է նամակ և հայտնել է, որ չի երկարաձգելու 2024 թվականին ավարտվող պայմանագիրը: Մբապեն տեղեկացրել է նաև, որ չի ծրագրում հեռանալ այս ամառ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» կփորձի Ֆրանսիայի հավաքականի ավագի տեղափոխությունն ավարտին հասնցել ոչ թե այս տարի, այլ՝ հաջորդ:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 43 խաղում դարձել էր 41 գոլի և 10 ասիստի հեղինակ:


