Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունն «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին հարցականի տակ է, հայտնում է As-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մկանային ծանրաբեռնվածության պատճառով բաց է թողել «Արքայական ակումբի»` մարտի 11-ի մարզման մի մասը։
Իսպանական գրանդի մարզչական շտաբն անհանգստացած է Մբապեի ֆիզիկական վիճակով և լավատես չէ նրա` հանդիպման մասնակցության հարցում։ Վերջնական որոշում կկայացվի խաղից առաջ։
«Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 12-ին, ժամը 23:45-ից կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Դիմակայության առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 2-1 հաշվով։


