Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վստահ է, որ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունն իրեն կօգնի անհատական մրցանակներ նվաճելու հարցում։
El Debate-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ չի կարող պայքարել «Ոսկե գնդակի» ու ՖԻՖԱ-ի The Best մրցանակների համար, քանի դեռ խաղում է ՊՍԺ-ում։
Ֆրանսիայի հավաքականի ավագը վստահ է, որ անհրաժեշտ է տեղափոխվել «Ռեալի» կարգի ակումբ, որպեսզի ունենա պատվավոր մրցանակների արժանանալու հնարավորություն։ Մբապեն նաև ընդունել է իր սխալը, որ 2 տարի առաջ չի տեղափոխվել «Արքայական ակումբ»։
Հիշեցնենք, որ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի պատմության լավագույն ռմբարկուն է: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:


