Logo

Մբապեի լավագույն մեկնարկը

13:43 / 05.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերայում լավագույն մեկնարկն է գրանցել` հաշվի առնելով մրցաշրջանի առաջին 10 խաղերը:

Ֆրանսիայի հավաքականի ավագը 2025/26 մրցաշրջանում իսպանական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում խփել է 14 գոլ: Մբապեն 9 գոլ խփել է Լա լիգայում, 5-ը` Չեմպիոնների լիգայում:

Նախորդ անձնական ռեկորդը Մբապեն սահմանել էր 2018/19 մրցաշրջանում՝ ՊՍԺ-ի կազմում մրցաշրջանի առաջին 10 խաղում խփելով 12 գոլ:

26-ամյա ֆուտբոլիստը «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի 8-րդ տուրի տնային խաղում գոլ էր խփել և ասիստ կատարել: «Ռեալը» հաղթել էր 3-1 հաշվով:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ