Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է կարիերայում 300-րդ գոլը խփելու մասին: Ֆրանսիացին այս ցուցանիշին հասել է մինչև 25 տարեկանը՝ ավելի արագ, քան Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն:
«Սա ընդամենը գործընթացի մի մասն է: Կան խաղացողներ, որոնք ունեն 800 կամ 850 գոլ: Այսպիսով, 300-ը ծիծաղելի թիվ է:
Անհրաժեշտ է շարժվել առաջ ու զարգացնել արդյունքներն ինչպես ակումբում, այնպես էլ՝ հավաքականում»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է TF1-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբում Դիդյե Դեշամի թիմը 14-0 հաշվով ջախջախել էր Ջիբրալթարին:
Այդ մրցավեճում Մբապեն դարձել էր հեթ-տրիկի ու 3 ասիստի հեղինակ: Ֆրանսիացին ազգային հավաքականում խփել է 46, իսկ ակումբային կարիերայում` 254 գոլ: