Դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ 23 տարեկան:
Երիտասարդ ֆուտբոլիստն իր ծննդյան տարեդարձը նշել է հսկայական տորթով:
«Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների ու ամենօրյա անվերապահ սիրո համար»,- գրել է Մբապեն իր ինստագրամյան էջում:
View this post on Instagram
Հիշեցնենք, որ Կիլիանը ՊՍԺ-ի կազմը համալրել է 2017 թվականին «Մոնակոյից»: Գալիք ամռանը լրանում է փարիզյան ակումբի ու ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը: Ամենայն հավանականությամբ, Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»: