Logo

Մբապեն հսկայական պարգևավճար է ստանալու «Ռեալից»

13:39 / 05.06.2024Ֆուտբոլ
null

Հայտնի է Մադրիդի «Ռեալի» և Կիլիան Մբապեի համաձայնագրի ֆինանսական պայմանները:

Հունիսի 3-ին «Արքայական ակումբը» պաշտոնապես հայտարարեց ֆրանսիացի գոլահարի տեղափոխության մասին որպես ազատ գործակալ:

The Telegraph-ը գրում է՝ Մբապեն կստանա 150 մլն եվրո բոնուս որպես պայմանագրի ստորագրման համար պարգևավճար: Մադրիդյան ակումբն այդ գումարը կվճարի 5 տարվա ընթացքում: 25-ամյա ֆրանսիացու մաքուր աշխատավարձը կկազմի տարեկան (հարկերը վճարելուց հետո) 15 մլն եվրո:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսից Մբապեն խաղում էր ֆրանսիական ՊՍԺ-ում, որի կազմում մասնակցել է 308 հանդիպման, դարձել 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ