Logo

Մբապեն հայտավորվել է «Աթլետիկոյի» դեմ խաղին

17:00 / 12.03.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ընդգրկվել է թիմի՝ «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի հայտացուցակում:

Marca-ն գրում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է ֆրանսիացի հարձակվողին խաղաժամանակ տրամադրել մեկնարկային րոպեներից: 

Մբապեն վերջին թիմային մարզումներին չի մասնակցել ֆիզիկական որոշ անհարմարությունների պատճառով, բայց իտալացի մասնագետի կարծիքով՝ 26-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է խաղին մասնակցելուն:

Մբապեն Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում 10 խաղում խփել է 7 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ