Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2025 թվականին «Արքայական ակումբի» կազմում խփել է 59 գոլ՝ կրկնելով օրացուցային տարվա ընթացքում մադրիդյան գրանդի պատմության մեջ գոլերի քանակով ռեկորդակիր, լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը:
«Սևիլիայի» դեմ Լա լիգայի 17-րդ տուրի խաղում (2-0) դարպասի գրավմամբ աչքի ընկնելուց և այդպիսով Կրիշտիանուի ռեկորդը կրկնելուց հետո ֆրանսիացի հարձակվողը հաջողությունը տոնել է Ռոնալդուի ոճով ու նրան համբույր ուղարկել հեռարձակման տեսախցիկի միջոցով:
Ի դեպ, դեկտեմբերի 20-ին Կիլիան Մբապեն դարձավ 27 տարեկան:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


