Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գնահատել է ճամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտի դեմ 100 մետր մրցավազքում իր հնարավորությունները։
«Շատ հաճելի է, որ ոգեշնչում եմ նման մարզիկի։ Նա նաև շատերի ոգեշնչման աղբյուրն է եղել։ Ես նրա դեմ շանս չունեմ, բայց հետաքրքրության համար կարելի է փորձել»,- Ֆրանսիայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Ավելի վաղ Բոլտը հայտարարել էր, որ 100 մետր մրցատարածությունում կհաղթեր 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին.
«Նա ֆանտաստիկ արագ է՝ հատկապես գնդակով, սակայն 100 մետր մրցավազքում ես կհաղթեի Կիլիանին»,- ասել էր նախկին արագավազորդը։
Հիշեցնենք, որ Ուեսյն Բոլտը 100 (9,58 վայրկյան) և 200 մետր (19,19 վայրկյան) վազքի աշխարհի ռեկորդակիրն է։