Logo

Մբապեն գերազանցեց Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:04 / 07.09.2022Չեմպիոնների լիգա
Կիլիան Մբապե-ՉԼ

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Յուվենտուսի» դեմ կայացած խաղում (2-1), սահմանեց հերթական ռեկորդը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մբապեն արդեն 35 գոլ է խփել գլխավոր եվրագավաթային մրցաշարում։ 23 տարեկան, 260 օրականում նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը նման ցուցանիշ է գրանցում։

Այս ռեկորդը պատկանում էր Մբապեի թիմակից, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը Չեմպիոնների լիգայում 35 գոլ խփել էր 23 տարեկան, 307 օրականում։

Հիշեցնենք, որ Մբապեն ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ։

2022/23 մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվող մասնակցել է 6 խաղի, խփել 9 գոլ։ Transfermarkt-ը 160 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա