Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, դուբլի հեղինակ դառնալով Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղում (2-1), ազգային թիմում գոլերի թիվը հասցրել է 42-ի։
Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում ՊՍԺ-ի 24-ամյա ֆուտբոլիստը բարձրացել է չորրորդ տեղ՝ շրջանցելով լեգենդար Միշել Պլատինիին (41 գոլ), հաղորդում է Opta-ն։
Ֆրանսիայի հավաքականում Մբապեից շատ գոլ խփել են միայն Օլիվյե Ժիրուն (54 գոլ), Թիերի Անրին (51 գոլ) ու Անտուան Գրիզմանը (44 գոլ)։
Հիշեցնենք, որ այդ հաղթանակի շնորհիվ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը ժամկետից շուտ նվաճել էր Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։