Logo

Մբապեն գերազանցեց նաև Ռոնալդուին և Վան Նիստելռոյին, առջևում միայն Զամորանոն է

13:25 / 27.04.2025• Ֆուտբոլ
null

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում խփած գոլերով ակումբի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղացողների շրջանում բարձրացել է երկրորդ տեղ, հաղորդում է Stats Foot-ը:

Մբապեն 34 գոլ է խփել` շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին և Ռուդ վան Նիստելռոյին: Պորտուգալացին ու նիդերլանդցին իրենց նորամուտի մրցաշրջաններում 33-ական գոլ են խփել:

Առաջատարը չիլիացի Իվան Զամորանոն է, որը 1992/1993 մրցաշրջանում 37 գոլ է գրանցել իր անվան դիմաց:

Հիշեցնենք, որ Մբապեն 34-րդ գոլը խփել է տուգանային հարվածով «Բարսելոնայի» դեմ Արքայական գավաթի եզրափակիչում: «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթանակ է կորզել «Ռեալից»` հաղթական գոլը խփելով լրացուցիչ ժամանակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ