Ֆրանսիական հեղինակավոր L'Equipe պարբերականը ներկայացրել է Լիգա 1-ի տարվա խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև ամռանը ՊՍԺ-ից հեռացած և ազատ գործակալի կարգավիճակում Մադրիդի «Ռեալ» տեղափոխված հարձակվող Կիլիան Մբապեն:
Դարպասապահ. Լյուկա Շևալյե («Լիլ»):
Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը՝ ՊՍԺ), Վիլֆրիդ Սինգո («Մոնակո»):
Կիսապաշտպաններ և եզրային հարձակվողներ. Վիտինյա, Ուսման Դեմբելե, Բրեդլի Բարկոլա (բոլորը՝ ՊՍԺ), Պյեր Լիս-Մելու («Բրեստ»):
Հարձակվողներ. Ջոնաթան Դեյվիդ («Լիլ»), Կիլիան Մբապե (նախկին ՊՍԺ/«Ռեալ»):


