ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը պատմության մեջ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Թուլուզի» դեմ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում (2-0) 25-ամյա ֆուտբոլիստը 111-րդ գոլն է խփել փարիզյան ակումբի տնային ստադիոնում։ Այդ ցուցանիշով Մբապեն շրջանցել է ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիին, որը «Պարկ դե Պրենսում» դարձել է 110 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է։