Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի` հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացին հոկտեմբերին Իսպանիայի առաջնությունում անցկացրած 3 խաղում խփել է նույնքան գոլ և կատարել նույնքան ասիստ:
Մբապեն գոլ է խփել «Վիլյառեալի» (3-1), «Խետաֆեի» (1-0) և «Բարսելոնայի» (2-1) դեմ խաղերում։
26-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերին ևս ճանաչվել էր Լա լիգայի լավագույն խաղացող:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


