Logo

Մբապեն ձեռք կբերի «Կանի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը

10:40 / 31.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն որոշել է 20 միլիոն եվրոյով ձեռք բերել Ֆրանսիայի Լիգա-2-ում հանդես եկող «Կանի» բաժնետոմսերի 80 տոկոսը, տեղեկացնում է Le Parisien-ը:

Ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Oaktree ընկերությանը: Ֆրանսիայի հավաքականի ավագի և ամերիկյան ընկերության ներկայացուցիչների բանակցությունները հաջող են ընթացել, ու շուտով 25-ամյա Մբապեն կդառանա եվրոպական ֆուտբոլի ամենաերիտասարդ սեփականատերերից մեկը: 

Հիշեցենք, որ Լիգա-2-ի 2023/24 մրցաշրջանում «Կանը» վաստակել էր 58 միավոր ու զբաղեցրել 6-րդ տեղը: Թիմն ընդամենը 1 միավորով էր հետ մնացել «Փարիզից» ու զրկվեց Լիգա-1-ի անցումային հանդիպումներին մասնակցելու հնարավորությունից:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ