Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դիմել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) կարգապահական կոմիտե՝ կապված ՊՍԺ-ի կողմից աշխատավարձերի և բոնուսների չվճարման հետ։
Ֆրանսիայի հավաքականի ավագի բողոքի հիման վրա լսումներ տեղի կունենան դեկտեմբերի 11-ին, հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով AFP-ին։
ՊՍԺ-ն հրաժարվել է վճարել 25-ամյա ֆուտբոլիստի պահանջած 55 միլիոն եվրոն՝ չնայած LFP-ի իրավական կոմիտեի և Բողոքարկման հանձնաժողովների որոշումներին: Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել էր փարիզյան ակումբի բողոքը:
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է: Հարձակվողն ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Արքայական ակումբ»: