Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին Շվեդիայի ոստիկանությանը ցուցումնք կտա բռնաբարության գործով, հաղորդում է RMC Sport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստոկհոլմում մի կին Ֆրանսիայի հավաքականի ավագին մեղադրել էր բռնաբարության մեջ։ Ֆրանսիայի հավաքականի ավագը վերջերս հանգստյան օրերն անցկացրել էր Շվեդիայի մայրաքաղաքում։
Դրանից հետո 25-ամյա ֆուտբոլիստը հերքել էր մեղադրանքը։ Մբապեի փաստաբանը հայտարարել էր, որ զրպարտության համար բողոք է ներկայացվելու մեղադրանք ներկայացրած կնոջ դեմ։