Logo

Մբապեն չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում

17:09 / 15.05.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի «Նիսի» դեմ Լիգա 1-ի 34-րդ տուրի հանդիպումը։

Ֆրանսիայի հավաքականի ավագը չի ընդգրկվել մայիսի 15-ին կայանալիք հանդիպման հայտացուցակում։

Ազդրի մկանային վնասվածքի պատճառով 25-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել նախորդ մարզումը։ Նա պետք է անցնի բուժզննում։

Հիշեցնենք, որ Մբապեն վերջերս վիճել էր փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։ Միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 12-ին «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած «Թուլուզի» դեմ խաղից (1-3) առաջ: Մայիսի 10-ին ֆրանսիացին սոցցանցերում հրապարակած տեսաուղերձով հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից

«Նիս» - ՊՍԺ հանդիպումը Երևանի ժամանակով 23։00-ից կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ