Logo

Մբապեն չի մասնակցել «Ռեալի» Սուրբ Ծննդյան ճաշկերույթին

23:26 / 13.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցել ակումբի Սուրբ Ծննդյան ճաշկերույթին, հայտնում է Marca-ն: 25-ամյա ֆուտբոլիստը հարբուխով է վարակված:

«Արքայական ակումբի» Սուրբ Ծննդյան արարողությանը մասնակցել են ֆուտբոլի տղամարդկանց և կանանց, բասկետբոլի թիմերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն «Ռեալի» հետ կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա` մասնակցելու Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Չեմպիոնների լիգայի գավաթակրի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ