Logo

Մբապեն չի հայտավորվել «Պաչուկայի» դեմ խաղին

23:43 / 21.06.2025Ֆուտբոլ
null

Չաբի Ալոնսոն ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը մեքսիկական «Պաչուկայի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղին:

Հայտացուցակում չի ընդգրկվել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը, ստամոքսաաղիքային խնդիրներով պայմանավորված, հոսպիտալացվել էր, ժամեր անց՝ դուրս գրվել հիվանդանոցից: Մբապեն բաց էր թողել նաև Ռիադի «Ալ Հիլալի» դեմ առաջին տուրի խաղը, որտեղ գրանցել էր 1-1 հաշիվը:

Առաջիկա խաղի հայտացուցակում չեն նաև պաշտպաններ Դանի Կարվախալն ու Դավիդ Ալաբան և կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան:

«Ռեալ» - «Պաչուկա» խաղը տեղի կունենա հունիսի 22-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ