Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Չեմպիոնների լիգայում 40 գոլի սահմանագիծը հատած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն։
Թուրինի «Յուվենտուսի» դեմ խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում (2-1) ֆրանսիացին աչքի էր ընկել 23 տարեկան 10 ամսական 13 օրականում։
Մբապեն գերազանցել է իր ակումբակից Լիոնել Մեսիի ռեկորդը։ Արգենտինացի հարձակվողը 2011-ի նոյեմբերի 1-ին Չեմպիոնների լիգայում 40-րդ գոլը խփել էր 24 տարեկան 4 ամսական 8 օրականում։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում Մբապեին գոլային փոխանցումը կատարել էր հենց Մեսին։