«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացի հարձակվողը գերազանցել է Էռլինգ Հոլանդին («Մանչեսթեր Սիթի»), Յան Պիտեր Հաուգեին («Բուդյո-Գլիմտ») և Ռասմուս Հոյլունդին («Նապոլի»):
Ալմաթիի «Կայրաթի» դեմ արտագնա խաղում (5-0) Մբապեն ձևակերպել է հեթ-տրիկ: Նա մրցաշարի առաջին երկու տուրերից հետո 5 գոլ է խփել ու գլխավոր ռմբարկուն է:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


