ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մնա թիմում, հայտնում է Sport.es-ը:
Ակումբի ղեկավարությունը նույնպես հույս ունի, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 35-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի, սակայն հասկանում է, որ օրեցօր այդ գործընթացը դժվարանալու է, քանի որ Մեսիի հետ բանակցություններ է սկսել կատալոնական «Բարսելոնան»՝ նրա նախկին ակումբը:
Հիշեցնենք, որ Մեսին ՊՍԺ-ի կազմը համալրել է 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելով կատալոնական «Բարսելոնայից»:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 34 խաղի, խփել 19 գոլ, կատարել 18 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 45 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: