Logo

Մբապեն այս ձմռանը չի հեռանա ՊՍԺ-ից

16:44 / 06.01.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն այս ձմռանը չի հեռանա Փարիզի ՊՍԺ-ից, հաղորդում է L'Equipe-ը։

24-ամյա հարձակվողն իր որոշման մասին հայտնել է ֆրանսիական ակումբին։ Մբապեն մտադիր է ՊՍԺ-ի կազմում մասնակցել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին։

Մադրիդի «Ռեալն» իր հերթին ֆրանսիացուն ժամանակ է տվել մտածելու համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբն» այս ձմռանը կկատարի Մբապեի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու վերջին փորձը։

Հիշեցնենք, որ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի պատմության լավագույն ռմբարկուն է: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ